Community

Սրբոց Ղևոնդյանց քահանաների հիշատակության օր

Published on
February 6, 2018

Ավանդության համաձայն՝ այդ օրը բոլոր քահանաների տոնն է: Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին: Տարիքով ավագը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Յովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները:
Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր եղավ հայոց քաջերից: Նրա հրամանով նահատակվեցին հայոց քաջարի հոգևորականները:
Ղևոնդյանց սրբերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը:

Share this article

Subscribe to Our Newsletter

Stay connected with the latest news, events, and updates from our church community.

Thank you! We have received your submission!
Oops! There was an error submitting the form.

Other News Articles

|
Community
Spiritual

Interfaith Breakfast Hosted by Mayor Olivia Chow in partnership with the Toronto Area Interfaith Council

|||
Spiritual
Community

The 41st Annual Assembly of the Armenian Diocese of Canada

||||
Spiritual
Community

Divine Liturgy on the Feast of the Apparition of the Holy Cross

Make a Donation
View Upcoming Events
View Upcoming Events
Make a Donation